Մենք հույս ունենք, որ Հայաստանի նոր Ընտրական օրենսգիրքը կկարողանա լուծել ամենակարեւոր խնդիրը՝ երկրում վստահության մթնոլորտ ստեղծելը: Այս մասին ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Բարբարա Դեւիսը հայտնել է մարտի 11-ին Հայաստանի ԸՕ նախագծի հանրային քննարկումների ժամանակ: Նրա խոսքով դա էր ԵԱՀԿ ԺԿՄԻԳ վերջին երեք զեկուցների ամենակարեւոր շեշտադրումը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ –ում մոտ ժամանակներս Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումներ են սպասվում: Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկյան հանձնաժողով՝ փորձագիտական եզրակակացության համար:





























