Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Youtube-ում տեսանյութի հրապարակման առիթով, որում երկրի նախկին ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեին նման կին է նկարահանված: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Տեսագրությունում, որը համացանցում տեղադրվել է մարտի 11-ին, Փանջիկիձեին նման կնոջ եւ տղամարդու ինտիմ հանդիպում է պատկերված: YouTube-ի ադմինիստրացիան արդեն արգելափակել է տեսանյութը:
Երկրի դատախազությունը հետաքննություն է սկսել «անձնական կյանքին վերաբերող տեղեկության ապօրինի տարածման» փաստով:
Փանջիկիձեն պաշտոնաթող է եղել 2014 թվականի նոյեմբերին: Նա Վրաստանի ԱԳՆ-ն ղեկավարում էր 2012 թվականից: Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է Գերմանիայում Վրաստանի դեսպանությունում, ինչպես նաեւ եղել է Նիդեռլանդներում արտակարգ եւ լիազոր դեսպան:





























