Գյումրիում մարտի 12-ին նորածին երեխա է մահացել. երեխան կեսարյան հատումով ծնվել է Գյումրիի ծննդատանը, այնուհետեւ տեղափոխվել Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը՝ նշելով, որ ծննդատունը նորածինների համար նախատեսված արհեստական շնչառության ապարատ չի ունեցել եւ քանի որ երեխան խնդիրներով է ծնվել, եւ վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց:
«Մեր ծննդատանը չի մահացել, երեխան ծանր վիճակում է եղել, տեղափոխել ենք Ավստրիական: Նորածինների համար նախատեսված արհեստական շնչառության ապարատ չունենք եւ այդ պատճառով տեղափոխել են, նա պրոբլեմներով է ծնվել, գիշերը վատացել է, եւ բուժքույրը գտել է, որ ավելի լավ է ապարատային հսկողության տակ մնա եւ տեղափոխել են»,-ասաց նա:





























