Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին բացվել է Հազարամյակի եռօրյա գագաթաժողովը, որը նվիրված է 10 տարի առաջ նման հանդիպմանը նախանշված նպատակների կատարման ընթացքին:
Գլխավորը հարցը՝ գլոբալ աղքատության հաղթահարումը, մնում է չլուծված: Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Բան Կի Մունը, միջազգային հանրության ջանքերը միտված են աշխարհում աղքատությունը երկու անգամ կրճատելուն:
ՄԱԿ-ի տվյալներով, ամենաքիչ առաջընթացը գրանցվել է Աֆրիկայում եւ ԱՊՀ երկրներում: Այնտեղ օրական 1 դոլարով ապրող բնակչության ամենամեծ թիվն է գրանցվել: Ընդհանուր առմամբ, աշխարհում սովյալների թիվը ավելացել է 21 տոկոսով, 1990թ. 842 մլն-ից հասնելով 1,02 մլրդ-ի:
Բուռն տնտեսական վերելք են արձանագրել Հնդկաստանն ու Չինաստանը:
Գագաթաժողովի գլխավոր ինտրիգը դարձել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը: Նա ելույթ կունենա Ամերիկայի հայտնի հաղորդումներում, այդ թվում՝ չորեքշաբթի օրը Larry King Live հաղորդմանը՝ CNN-ի եթերում:




























