Թուրքիայում Ավստրալիայի դեսպան Ջեյմս Լարսենը եղել է Անկարայի հենց այն փողոցում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Փիշոփը, տեղեկացնում է Sydney Morning Herald-ը։

Բիշոփը հավելել է, որ դեսպանը մեքենայում է եղել, երբ իրենից մոտ 20 մ հեռավորության վրա հնչել էր պայթյունը։

Արտգործնախարարը նաեւ նշել է, որ հարձակումն իրականացրել են Անկարայի դիվանագիտական թաղամասում, սակայն ինքն հասկացել է, որ այն ուղղված է եղել զինվորականների դեմ, իսկ Լարսենի ներկայությունն այնտեղ պատահականություն էր։