Բաքվում «Իլախիր Չերշենբե»-ի առիթով կազմակերպված պաշտոնական միջոցառման ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել:

Ըստ Qafqazinfo-ի, Բաքվի իշխանությունների կողմից կազմակերպված տոնական արարողությանը մասնակցող 5 ուղտերից մեկը հենց ճանապարհին ծննդաբերել է: Միջոցառման մասնակիցները ստիպված են եղել ճանապարհը շարունակել 4 ուղտով:

«Իլախիր Չերշենբե» տոնը նշվում է Նովրուզի նախապատրաստության շրջանակում: Վերջին երեքշաբթին նշանավորում է գարնան գալուստը: Բնությունն արթնանում է, ամբողջ աշխարհը՝ աշխուժանում: Այդ երեքշաբթին եւ նախորդ 3-ը՝ հողը, կրակը, ջուրն ու քամին, նշանավորում են գարնանային դաշտային աշխատանքների մեկնարկը:

Նովրուզի տոնը կապված է գարնան գալստի, գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի, բնության վերազարթոնքի եւ տաք օրերի մոտենալու հետ: