Ստամբուլի դատարան մտնելու ժամանակ ձերբակալված անգլիացի դասախոս Քրիս Ստեփենսոնը դատարանից ազատ է արձակվել։
Քրդական Ozgur-gundem կայքի փոխանցմամբ՝ մարտի 15-ին Ստամբուլի դատարաններից մեկը մտնել ցանկացող անգլիացի դասախոսի պայուսակից անվտանգության աշխատակիցները հանել էին Նովրուզի տոնակատարությանը մասնակցելու քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հրավիրատոմսը։ Ոստիկանությունը սա ահաբեկչական կառույցի քարոզչություն էր համարել եւ ձերբակալել էր անգլիացի դասախոսին։
Ավելի ուշ դատարան տեղափոխված Քրիս Ստեփենսոնը ազատ է արձակվել։



























