Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» 4:1 հաշվով պարտության մատնեց «Տոտենհեմին» եւ կշարունակի պայքարը: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում «Արսենալը» Նասրիի դուբլի եւ Արշավինի գոլի շնորհիվ հաղթեց 4:1 հաշվով:
«Տոտենհեմ» – «Արսենալ» – 1:4 (0:1, 1:1, 0:3)
Գոլեր` Ռոբի Քին, 49 – Լանսբերի, 16, Նասրի, 92-11մ, 96-11մ, Արշավին, 105





























