Զբոսաշրջային ինդուստրիայի ռուսական միությունը հայտնել է, որ գրեթե կեսն այն ուղեւորների, որոնք պիտի թռչեին FlyDubai ընկերության հետադարձ չվերթով, հրաժարվել է թռիչքից, հայտնում է RNS-ը:
«Չվերթից, որն այսօր Կրասնոդարից Դուբայ պիտի թռչեր, նախնական տեղեկությունների համաձայն, հրաժարվել է 50 մարդ, դա ուղեւորների ընդհանուր թվի 40 տոկոսն է», — ասել է Զբոսաշրջային ինդուստրիայի ռուսական միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:
Ավելի վաղ «Ռուսական երկաթուղի» ընկերությունը հայտնել էր, որ Ռոստովից Մոսկվա կտանի բոլոր ավիաուղեւորներին, որոնք չեն կարողացել թռչել օդանավակայանից:
Ուղեւորատար Boeing-ը, որը Դուբայից Դոնի Ռոստով էր թռչում վատ տեսանելիության պայմաններում, ընկել էր Դոնի Ռոստովի թռիչքուղուց ձախ: Ինքնաթռիում 62 մարդ կար, ներառյալ անձնակազմը, որոնց թվում 11 օտարերկրացի կար:




























