Ռուսաստանում բենզինը 2016 թվականին կարող է թանկանալ 10.4 տոկոսով: Այս մասին ասված է ՌԴ ԿԲ դրամավարկային վերլուծության զեկույցում: Թանկացումը կարող է տեղի ունենալ բենզինի ակցիզի աճի պատճառով: Հունվարի 1-ից այն լիտրի դիմաց 1.5 ռուբլով թանկացել է, իսկ ապրիլի 1-ից պետք է բարձրանա եւս 2 ռուբլով: Եվրո-5 բենզինի համար ակցիզի ընդհանուր թանկացումը կկազմի մոտ 35 տոկոս:

«Ակցիզի աճը ամբողջովին վառելիքի մանրածախ գնին փոխանցելը մյուս հավասար պայմանների հետ կհանգեցնի բենզինի գնի 10.4-տոկոսանոց աճի»,- ասված է փաստաթղթում:

Նշենք, որ 2014թ.-ից Հայաստանի համար նավթամքերքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, այն բանից հետո, երբ 2013թ. դեկտեմբերին համաձայնել էր Հայաստանին առանց արտահանման տուրքի նավթամքերք վաճառել: