Դոնի Ռոստովում կործանված Boeing 737-800-ի վթարի վայրում որոնողական աշխատանքների հիմնական մասն ավարտվել է: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, փոխանցում է RIA Novosi-ն:
«Որոնողական աշխատանքների հիմնական մասն ավարտվել է: Սակայն ես խնդիր եմ դրել մինչեւ ժամը 24:00-ն նորից զննել վթարի վայրը, յուրաքանչյուր սանտիմետրը»,- ասել է նա:
ԱԻՆ ղեկավարը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 24:00-ին փրկարարները կսկսեն համագործակցել ՌԴ ՔԿ-ի եւ Միջազգային ավիացիոն հանձնաժողովի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը, որը ժամանում էր Դուբայից: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները, եւ անձնակազմի 7 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել:





























