Դոնի Ռոստովում կործանված Boeing 737-800-ի զոհերի մարմինների բոլոր մասերն ուղարկվել են փորձաքննության: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, փոխանցում է RIA Novosi-ն:

«Բոլորի մարմիններն ու մարմնի մասերը դուրս են բերվել վթարի վայրից եւ ուղարկվել փորձաքննության»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը, որը ժամանում էր Դուբայից: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները,  եւ անձնակազմի 7 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել: