Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաարյունարբու մոլագարներից մեկը՝ բժիշկ Հարոլդ Շիփմանը, որը հայտնի է որպես Դոկտոր Մահ, ինքնասպանություն է գործել, որպեսզի իր կինը 100 հազար ֆունտի չափով նպաստ ստանա:
Ըստ Gazeta-ի, բանտային գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ Շիփմանի մահվան դեպքում նրա կինը կարող էր 100 հազար ֆունտ սթեռլինգի չափով միանվագ նպաստ ստանալ, ինչպես նաեւ տարեկան 10 հազար ֆունտի չափով նպաստ: Ընդ որում, եթե Շիփմանը մեռներ 60 տարին լրանալուց հետո, ապա նրա կինը տարեկան ընդամենը 5 հազար ֆունտ կստանար: Այս մասին գրում է The Sun-ին:
Մոլագարին մեռած են գտել 2004 թվականի հունվարի 13-ին, Անգլիայի հյուսիսում գտնվող Ուեյքֆիլդի բանտի խցում: Մեկ օր անց նա 58 տարեկան կդառնար: Նա սավանով կախվել էր բանտախցի ճաղերից:
Շիփմանի զոհերի մեծ մասը տարեց կանայք էին: Հետագայում նա որպես սպանությունների շարժառիթ նշել էր «հաճույք ստանալու ցանկությունը»: Հետագայում, սակայն, պարզվեց, որ նա նաեւ շահ ուներ. նա կեղծում էր իր զոհերի մի մասի կտակը:
Դատարանը պաշտոնապես նրան մեղավոր է ճանաչել միայն 15 սպանություններում: Սակայն, հետաքննության վարկածով, նա ավելի քան 350 հիվանդի մահվան պատճառ է դարձել: Շիփմանն ինքը բանտախցի ընկերոջը պատմել է, որ 508 հոգու է ստանել:





























