ՀԴԲ-ի գործակալները Նյու Յորքում ձերբակալել են Ջեյսոն Քոփին եւ Էմիլի Օբերսթին՝ 16 ամսական երեխայի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր ստեղծելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Fox40 հեռուստաալիքը:

Լիվերպուլ քաղաքի 40-ամյա բնակիչ Քոփը եւ Սիրակուզից 23-ամյա Էմիլի Օբերսթը կալանավորվել են մարտի 18-ին: Նրանց տներում կատարված խուզարկությունների արդյունքում ապացույցներ են հայտնաբերվել: Զույգին մեղադրանք է առաջադրվել պոռնոգրաֆիկ լուսանկարների ստեղծման ճանապարհով երեխայի սեռական շահագործման համար, որը պատժվում է 15-30 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Բացի այդ, ըստ Lenta-ի, Քոփին եւ Օբերսթին մեղադրում են մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեջ, ինչի համար նրանց 5-ից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Մեղադրյալներին կարող են նաեւ տուգանել 250 հազար դոլարի չափով: