Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է լուրջ ցնցում լինել այդ երկրի տնտեսության համար, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով CBI բիզնես խմբի հետազոտությունը։
Փորձագետները եկել են այն եզրակացության, որ ԵՄ կազմից դուրս գալու հետեւանքով Մեծ Բրիտանիան կկորցնի 915 աշխատատեղ եւ 100 մլրդ ֆունտ (145 մլրդ դոլար) կամ մինչեւ 2020թ. ՀՆԱ 5 տոկոսը։
Հետազոտությանը մասնակցած PricewaterhouseCoopers-ի վերլուծաբանները ենթադրում են, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է այնպիսի երկարատեւ ճգնաժամի հանգեցնել, որ երկիրն այդպես էլ ի վերջո ուշքի չի գա դրանից։




























