Նոր Զելանդիայի Համիլթոն քաղաքում Բրիջիթ անունով կատուն երկու ամսում ներքնազգեստի առնվազն 60 պարագա է գողացել, հայտնում է The Independent-ը։ Կատուն շատ իրեր գողանում եւ տուն է բերում։
Կենդանու տիրուհին՝ Սառա Նեյթանը, չի բացառում, որ սա ամբողջ «գողոնը» չէ, որոշ իրեր կատուն ուրիշ տեղում է պահում։
Տիրուհին պատրաստ է վերադարձնել 11 զույգ ներքնազգեստ եւ 50 զույգ գուլպա։
Կինը թռուցիկներ է տարածել թաղամասում՝ բնակիչներին զգուշացնելով, որ կատուն տառապում է կլեպտոմանիայով։




























