Կոլումբիայի ամենագեր մարդուն՝ Օսկար Վասկես Մորալեսին քաշի նվազեցման կլինիկա են տարել հրշեջ մեքենայով: 400 կգ կշռող տղամարդուն ավտոմեքենա են բարձրացրել 20 տղամարդիկ, գրում է The Daily Mail–ը:
44- ամյա կոլումբիացու համար շտապ օգնություն էին կանչել, բայց նա ի վիճակի չէր ինքնուրույն դուրս գալ տանից: Բարեգործական կլինիկայի մասնագետներին հաջողվել է կարգավորել Մորալեսի առողջական վիճակը, որը կտրուկ վատացել էր ճարպակալման պատճառով:
Տղամարդուն պետք է հետազոտեն դիետոլոգը, հոգեբանը, թերապեւտներն ու գաստրովիրաբույժները: Նա հույս ունի, որ կկարողանա չորս տարում 300 կգ նիհարել, որպեսզի վերադառնա նորմալ կյանքի: «Երբ իմ ընտանիքը որեւէ տեղ է գնում, ես տանը մենակ եմ մնում, քանի որ շարժվել չեմ կարողանում: Ես շատ կցանկանայի գոնե մի քիչ զբոսնել, իմ եղբայրների հետ հանդիպել»,- ասել է Մորալեսը: Նրա խոսքով, ավելորդ քաշին վերաբերող խնդիրները սկսվել են, երբ ինքը ծնողների մահվանից հետո դեպրեսիայի մեջ է ընկել:




























