Գերման Ստերլիգովի այցը Լեռնային Ղարաբաղ բարձրացրել է Ռուսաստանից եկող դրական ուշադրությունը եւ հետաքրքրությունը։ Այս մասին մարտի 21-ին Երեւանում լրագրողներին ասել է ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը։
«Այդ առումով նրա այցը, ինչպես նաեւ շատ այլ հայտնի անձանց այցելությունները կարելի է միայն ողջունել։ էթնոգրաֆիկ համալիրը, որը նա ուզում է բացել Ղարաբաղում, մշակման փուլում է, եւ այստեղ դրան կհաջորդի շինարարության եւ զարգացման մասին որոշումը»,- նշել է Շահվերդյանը։




























