ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում 96-ամյա կինը որդեգրել է 30-ամյա մի կամբոջացի կնոջ, հայտնում է Associated Press-ը։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են կես տարի առաջ։
Բեռնիս Դայքն օգնում էր Քենդրա Քաուբ Չամբին այն բանից հետո, երբ կինն ավարտել էր միջնակարգ դպրոցը։ Կամբոջացի կինը ԱՄՆ էր եկել ամերիկուհու որդու՝ Ռիք Դայքի միջոցով, ում հետ ծանոթացել էր 2003թ. Կամբոջայում։ Տղամարդն այնտեղ դպրոց էր բացել եւ խորհուրդ էր տվել Չամբին տեղափոխվել ԱՄՆ՝ քոլեջում սովորելու։
Հիմա Դայքը սովորում է Ֆրեզնոյի համալսարանում։ Չամբի կենսաբանական մայրը Կամբոջայում է, եւ կինն ամեն տարի այցելում է նրան։




























