Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան պատրաստվում է պարզել, արդյոք Հայաստանից մեկնող բեռնատարները պե՞տք է Ռուսաստանում ճանապարհային տուրք վճարեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարին ՌԴ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել տրանսպորտային հարկի չեղարկման մասին օրինագծին: Միաժամանակ, երկրի կառավարությունն առաջարկել է ավելի քան 12 տոննա թույլատրելի զանգվածով տրանսպորտային միջոցների համար դաշնային մայրուղիների վնասի փոխհատուցման համար տուրքի չափով գումար դուրս բերել տրանսպորտային հարկից:

Հայաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի տվյալներով, ՀՀ տրանսպորտի նախարարությունը դիմել է ռուսաստանցի գործընկերներին՝ պարզաբանումներ խնդրելով, արդյո՞ք հայկական բեռնատարները պետք է վճարեն նշված հարկը:

Նշենք, որ Վլադիկավկազ-Մոսկվա-Վլադիկավկազ երթուղում (Ռուսաստանում հայկական բեռնատարների հիմնական երթուղին) ճանապարհային տուրքը կազմում է շուրջ 4 հազար ռուբլի: