Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունները որպես դիտորդ հանդես գալու դեպքում պետք է երկրում ընտրական գործընթացի արդյունքների մասին զեկույցներ հրապարակեին։ Այս մասին մարտի 22-ին՝ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում ԸՕ նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը։

Անդրադառնալով Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանի հարցին, որ Ընտրական օրենսգրքի նախագծում դիվանագիտական ներկայացուցչությունները զրկված են դիտորդական լիազորություններից, Հարությունյանը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ, մենք կառաջարկենք այլ կարգ՝ «այցելու»։ Քանի որ նրանք կարող են հետեւել ընտրական գործընթացին, սակայն զեկույց կազմելու իրավասություն չունեն»։