Անհրաժեշտ է հրաժարվել Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծում տարածքային ցուցակների մասին դրույթից։ Այս մասին մարտի 22-ին՝ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում ԸՕ նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտնել է Ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ լսումների ընթացքում հայոց պետականությանը, քաղաքացիական գործունեությանը վնաս հասցնող որեւէ առաջարկ չի հնչել։ «Մենք պետք է յուրաքանչյուր կուսակցությունից մեկ ներկայացուցչի լիազորենք կատարել այն աշխատանքը, որի շնորհիվ մենք համաձայնեցված փաստաթուղթ կունենանք»,- ասել է Սարգսյանը։