Ռուսաստանը պատրաստ է սատարել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքելու մասին Հորդանանի ներկայացրած հայտին: Այս մասին հայտնել է ՌԴ Գյուղնախարարության ղեկավար Ալեքսանդր Տկաչեւը Հորդանանի վարչապետ Աբդալլա Նսուրի հետ Ամմանում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման արդյունքներով:
«Մենք պատրաաստ ենք սատարել Հորդանանի դիմումը՝ ԵՏՄ հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ ու համապատասխան աշխատանքներ իրականացնել ԵՏՄ գործընկերների հետ: Դա բերանպաստ պայմաններ կստեղծի Հորդանանի գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների համար, որպեսզի նրանք ռուսաստանյան շուկա դուրս գան»,- ՌԴ Գյուղնախարարության մամուլի ծառայությունը մեջբերում է Ալեքսանդր Տկաչեւի խոսքը:
ՌԴ գերատեսչության ղեկավարը նաեւ ուշադրություն է դարձրել 2015 –ին երկրների միջեւ ապրանքաշրջանառության կրկնակի կրճատմանը ու Հորդանանին կոչ է արել ընդլայնել ռուսաստանյան շուկա մատակարարվող ապրանքատեսակների ցանկը, նշելով, որ կընդլայնվի նաեւ Ռուսաստանից Հորդանան արտահանումը:





























