Ոստիկանությունը փորձում է պարզել Մոսկվա – Գրոզնի չվերթի օդանավում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: Ուղեւորներից մեկը փորձել է ինքնասպան լինել, երբ օդանավը մոտենում էր նշանակության կետին: Երիտասարդ տղամարդը գրպանից սուր իր էր հանել ու դրանով հարվածել իր վզին:

Բորտուղեկցորդին հաջողվել է հանգստացնել ուղեւորին ու նրան առաջին օգնություն ցուցաբերել՝ կանգնեցնելով ուժեղ արյունահոսությունը, հայտնում է Lifenews-ը:

Դրանից հետո օդանավի վայրէջքը կատարվել է բնականոն ձեւով, թռիչքուղու վրա օդանավը դիմավորել են շտապ օգնության աշխատակիցները ու հերթապահ ոստիկանները: Տղամարդուն փոխանցել են բժիշկներին, որից հետո նրան հարցաքննել են իրավապահ մարմինների աշխատակիցները: