Գահերի խաղի» երկրպագուներին խոստացել են սերիալի պատմության մեջ ամենամասշտաբային ճակատամարտը, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով NME-ին:

Ինչպես հայտնել է սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Բրայան Կոգմանը, հեռուստաշոուի երկրպագուները կարող են   «լիարժեք ճակատամարտ» սպասել վեցերորդ սեզոնի սերիաներից մեկում:  

Կոգմանի խոսքով, նախագծի հեղինակներն ուզում էին այնպիսի ճակատամարտ բեմադրել, երբ  « մի կողմում   մի բանակ է, մյուս կողմում` մեկ ուրիշ»:

«Գահերի խաղի» նոր սեզոնի պրեմիերան ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում նախատեսված է ապրիլի 24-ին: