Ամերիկյան Disney ընկերությունը մտադիր է Ջորջիա նահանգից դուրս բերել կինոարտադրությունը՝ կապված սեռական փոքրամասնությունների հանդեպ խտրականություն դրսեւորող օրենսդրության հետ: Այս մասին գրում է Deadline Hollywood-ը:
Ըստ Gazeta-ի, տեղական օրենսդիրներն օրինագիծը հավանության են արժանացրել մարտի 23-ին: «Disney-ն ու Marvel-ը բաց ընկերություններ են, եւ չնայած մենք Ջորջիայում աշխատանքի հրաշալի փորձ ունենք, ծրագրում ենք մեր բիզնեսը դուրս բերել նահանգից, եթե տեղական օրենսդրությունը խտրականություն դրսեւորող գաղափարներն օրենք դարձնի»,- հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
Խոսքը «հավատքի ազատության մասին» օրինագծի մասին է, որի շրջանակում իրենց «պահպանողական քրիստոնյա» համարող հոգեւորականներն իրավունք կունենա հրաժարվել գրանցել նույնասեռականների ամուսնությունը:



























