Գրականության ոլորտի ռուսաստանցի ներկայացուցիչները Վրաստանում Creative Writing School գրական վարպետության դպրոցի շրջանակում կքննարկեն պոեզիայում եւ արձակում «մենք եւ նրանք» թեման: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց վարպետության դպրոցի վարողներից՝ Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի բանասիրության պրոֆեսոր Մայա Կուչերսկայան:

«Արտագնա դասընթացների ժամանակ ցանկանում ենք քննարկել «մենք եւ նրանք» խնդիրը, ինչպես նաեւ ռուսական գրականության մեջ «կովկասյան» եւ «վրացական» թեմաները: Սա ոչ միայն գրական, այլեւ սոցիալական նախագիծ է. «մենք եւ նրանք» խնդիրը շարունակում է հասարակական նշանակության սուր թեմա մնալ»,- հայտարարեց նա: