Հայաստանը Եվրոպայի խորհրդից 19 մլն 35 հազար դրամ կստանա ( ընթացիկ փոխարժեքով 40 հազար դոլար) բանտարկյալներին հսկելու էլեկտրոնային սարքերի համար: Դրամաշնորհային համապատասխան համաձայնագրի նախագիծը արդեն հաստատվել է ՀՀ Կառավարության մարտի 24-ի նիստի ժամանակ: Պիլոտային ծրագրի շրջանակում փորձարկվելու է հսկման էլեկտրոնային սարքերի օգնությամբ բանտարկյալներին հետեւելու արդյունավետությունը: