Հայաստանի դեսպանների եւ դիվանագետների աշխատավարձերը կվերանայեն արժութային տատանումների պատճառով։ Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 24-ին կայացած Կառավարության նիստում։
Փոփոխությունները կատարվում են դոլարի եւ եվրոյի փոխարժեքի տատանումների պատճառով՝ հաշվի առնելով, որ դիվանագետները ծառայություն են իրականացնում արտասահմանում, եւ նրանց աշխատավարձերը եվրոյի գոտուց դուրս կապված են դոլարին։ Հաշվի առնելով 2015 թվականի փոխարժեքի կանխատեսումների համեմատ փոփոխությունները՝ արտակարգ եւ լիազոր դեսպանների պաշտոնական դրույքները նախատեսված են 217.9 հազար եւ 247.5 հազար դրամի չափով։ Ինդեքսիկացիայի կենթարկվեն նաեւ մյուս դիվանագիտական կորպուսի աշխատավարձերը։




























