Ուկրաինայի ազգային բանկը սկսել է վուշից գրվնաներ տպել, ասված է Ազգային բանկի հայտարարության մեջ։ Նոր թղթադրամների առաջին խմբաքանակն արդեն տպվել է Ժիտոմիրի մարզի Մալինա քաղաքում։
«Ուկրաինացի մասնագետներն արդեն վաղուց են մտածում բամբակից բացի այլ բուսական թելերից թուղթ ստանալու մասին»,- ասել է Ազգային բանկի փոխտնօրեն Յակով Սմոլիան։
Նրա խոսքով՝ վուշն իր բնական հատկություններով գերազանցում է բամբակի նրբաթելի մեխանիկական կարծրությանը, եւ դրանից ավելի դիմացկուն թուղթ է ստացվում։





























