Ադրբեջանի Գյանջա քաղաքում՝ ՃՈ շենքի մոտ, տղամարդը ինքնահրկզիվել է, հայտնում է ԱՊԱ-ն։
Ըստ առկա տեղեկությունների՝ 1970 թվականին ծնված Նազար Մամեդալիեւը իր վրա բենզին է լցրել եւ հրդեհել։ Տղամարդուն բազմաթիվ այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Նախնական տեղեկություններով՝ Մամեդալիեւը նման քայլի է դիմել՝ ի նշան իր մեքենան կալանելու բողոքի։





























