Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի ղեկավարած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Վրաստանի արտգործնախարարին ուղեկցում էր ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը, Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Ջանելիձեն ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում եւ ծաղիկներ խոնարհել 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի Հավերժական կրակի մոտ։
Նշենք, որ Վրաստանը մինչեւ հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը





























