Թուրքիան փորձեր է ձեռնարկում Սիրիայում հրադադարի ռեժիմը տապալելու եւ այնտեղ իրավիճակը սրելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմը տապալելու եւ իրավիճակը սրելու փորձերը ձեռնարկվում են այդ թվում Թուրքիայի կողմից, որը շարունակում է կրակ արձակել քուրդ բնակչության վրա, թեպետ ՄԱԿ ԱԽ բանաձեւերով դա արգելված է։
Մատվիենկոն նշել է, որ այդ քաղաքականության նպատակն ակնհայտ է. ինչ-որ մեկը չի կարող հաշտվել մտքի հետ, որ նավթի արդյունահանման եւ վաճառքի ծավալները պակասել են։





























