Ղազախստանում թույլատրել են խոտան ապրանքը խանութին վերադարձնել գնելուց հետո կես տարվա ընթացքում, նախկին 2 շաբաթվա փոխարեն, հայտնում է КТК-ն։ Սպառողի իրավունքների պաշտպանության մասին օրենքում համապատասխան փոփոխություններն ընդունել է Ղազախստանի սենատը։

Ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլաթ Դոսաեւի խոսքով՝ այդ փոփոխություններն ընդունվել են սպառողների բողոքների հիման վրա, որոնք նշել են, որ շատ ուշ են  նկատում արտադրական խոտանը։

«Կան այսպես կոչված սեզոնային ապրանքներ, որոնք դուք գնում եք, օրինակ, ձմռանը, սակայն օգտագործել սկսում եք ամռանը։ Այս հարցերում մենք կարգուկանոն ենք սահմանել»,- ասել է Դոսաեւը։