Ռուսական ռազմարդյունաբերական ձեռնարկությունները հույս ունեն ժամանակակից մարտական զենք ստեղծելու ոլորտում ակտիվորեն համագործակցել բելառուս գործընկերների հետ։ Խոսքը «Ռուբեժ» ռազմավարական հրթիռային համալիրի մասին է, որը ռազմական փորձագետների մոտ ստացել է «ՀՀՊ սպանող» մականունը։
Այս մասին «24 KZ» -ի հետ զրույցում ասել է «Մինսկի անիվավոր քարշակների գործարանի» գրասենյակի ղեկավար Վլադիմիր Գրինեւսկին։
Նա նշել է, որ գործարանը հույս ունի ԵՏՄ շրջանակներում ընդլայնել համագործակցությունը նաեւ Ղազախստանի ձեռնարկությունների հետ։ «ԵՏՄ նպատակները մեզ հնարավորություն կտան հեշտացնել աշխատանքային շատ պահեր, եւ ես կարծում եմ, որ դա վատ խթան չէ ձեռնարկությունների համար ավելի շատ ուշադրություն դարձնել միմյանց եւ զարգացնել համագործակցության կապերը»,- ասել է Գրինեւսկին։





























