ՀՀ Կառավարությունը շուտով կտեղեկացնի, թե նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների ո՛ր առաջարկներն են ընդունվել: Այս մասին մարտի 25-ին լրագորղներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք՝ թե՛ Կառավարության անդամները, թե՛ «Հանրապետական» խմբակցությունը շատ ակտիվ աշխատում ենք ընդդիմության հետ: Բոլոր ողջամիտ առաջարկները կընդունվեն: Ավելին՝ արդեն մի քանի օրից մենք կտեղեկացնենք, թե հատկապես որ առաջարկներն են ընդունվել»,- վստահեցրել է Աբրահամյանը:
Վարչապետ. շուտով կտեղեկացնենք, թե ԸՕ-ի վերաբերյալ ո՛ր առաջարկներն են ընդունվել

Հասանելի է
русский



























