Նրանք, ովքեր իշխանափոխություն են ուզում, թող դա անեն սահմանադրական ճանապարհով։ Այս մասին մարտի 25-ին լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստանի»՝ իշխանափոխության պլաններին։

«Բոլորին կոչ եմ անում իշխանափոխություն իրականացնել սահմանադրական ճանապարհով, թող աշխատեն, շատ ձայներ հավաքեն։ Այդ ժամանակ էլ իշխանության կգան։ Այդ պատճառով էլ իշխանափոխության կարիք չկա։ Ավելին՝ դրա ժամանակը չկա»,- ասել է վարչապետը։