Հայաստանի իշխանությունը հավանություն չի տա այնպիսի Ընտրական օրենսգրքի, որը թեկուզ տեսականորեն իշխանափոխության հնարավորություն կստեղծի: Այդ մասին մարտի 25-ին հայտնել է Հայաստանի Հելսինկիի կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը  «Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագիծ. Վիճելի դրույթներ» թեմայով բանավեճի ընթացքում:

Չնայած հրավերին, ընդդիմության ներկայացուցիչները չէին մասնակցում բանավեճին:  

Ավետիք Իշխանյանի համոզմամբ, Հայաստանում մինչեւ վերջերս չեն եղել այնպիսի ընտրություններ, որոնք ժողովրդին վստահություն ներշնչեին:  Պատճառն այն է, շարունակել է իրավապաշտպանը, որ մեր իշպանությունները չեն կարողանում պատկերացնել իշխանությունից հեռացվելու հավանականությունը: «Որքան էլ փոխենք Ընտրական օրենսգիրքը, միեւնույն է` իշխանության հոգեկերտվածքը չի փոխվում:  Առայժմ հասարակությունն այնքան ուժ չունի, որ խաղի իր կանոնները պարտադրի կամ էլ իշխանության հետ համաձայնության գա:, վերջինս իր ներկայիս հոգեբանությամբ չի ընդունի այնպիսի ԸՕ, որը թեկուզ տեսականորեն իշխանության փոփոխության հնարավորություն տա», - ընդգծել է Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 18-ին եւ 22-ին լսումներ են տեղի ունեցել ԸՕ-ի նախագծի վերաբերյալ: