«Թուրքիան եւ Ադրբեջանը համարյա ավարտել են բանակցությունները կապված գազի տրանզիտի հետ: Մնացել է լուծել մի քանի հարցեր, որից հետո երկու երկրների միջեւ կստորագրվի գազի տրանզիտի վերաբերյալ համաձայնագիր»,- այս մասին գրում է թուրքական «Փոստա» թերթը, նշելով, որ ադրբեջանական նավթային ընկերությունների եւ թուրքական «Բոտաշ» ընկերության միջեւ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս եւ մոտեցել են վերջին փուլին:

«Այս համաձայնագիրը կարագացնի „Նաբուկո“-ի եւ երկու երկրների միջեւ այլ նախագծերի իրականացումը»,- նշել է թերթը: Ընդ որում, կողմերը դեռ չի հայտարարում, թե որքան են կազմելու գազի եւ նրա տրանզիտի գները: «Հենց այդ հարցերն են հիմա քննարկվում»,- հայտնել են «Բոթաշ» ընկերությունից: