Հայաստանի դպրոցներում ինժեներական լաբորատորիների ներդրումը բացի տարեկան երկնիշ աճից, հնարավորություն կտա նաեւ յուրաքանչյուր տարի 10-15 հազար նոր աշխատատեղ ստեղծել: Այս մասին մարտի 25-ին, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 16-րդ տարեկան համագումարի ժամանակ նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նա անդրադարձել է նաեւ բուհական կրթական համակարգին  եւ առաջարկել, որ բուհերը վերածվեն գիտակրթական օջախների եւ զբաղվեն պրակտիկ խնդիրների լուծմամբ, որպեսզի ուսանողները, համալսարաններից դուրս գալուն պես, համալրեն ընկերությունների շարքերը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

«Այսօր ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ ունեն կրթական կենտրոններ, որտեղ լուծում են այն բացերը, որոնք առկա են կրթական համակարգում: Ստացվում է երկակի ծախս է կատարվում. մեկ անգամ պետությունն է ծախսում, մյուս անգամ ընկերությունը: Օրինակ, հնարավոր է բանակի եւ տեխնոլոգիական համալսարանների միաձուլումը, երբ ուսանողն առաջին կուրսից սկսած սկսում է լուծել բանակի խնդիրները», -նշել է Կարեն Վարդանյանը:

Նշենք, որ Համագումարի շրջանակներում ԻՏՁՄ-ի եւ Կառավարության միջեւ՝ ի դեմս Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, ստորագրվել է համագործակցության հուշագիր «ՀՀ համայնքներում եւ  հանրակրթության  համակարգում  նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում համագործակցելու մասին: Ըստ հուշագրի՝ կողմերը ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու համար կհամատեղեն ջանքերը:  Կողմերը նաեւ նշեցին, որ ինժեներական լաբորատորիաների առկայությունը լուրջ մրցակցային առավելություն է տալիս Հայաստանին միջազգային շուկայում, ինչպես նաեւ կարող է հանդիսանալ 2019 թ.  Երեւանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT) Հայաստան՝ որպես տեխնոլոգիական երկիր ներկայացման առանցքային թեմաներից մեկը: