Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ եթե Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարի տեղում լիներ, հրաժարական կտար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Եթե ես լինեի այդ պաշտոնում եւ պատահեր այն, ինչ պատահեց, ես հրաժարական կտայի», — հայտնել է Պեսկովը ՏՎՑ հեռուստաալիքի «Իմանալու իրավունք» ծրագրի եթերում:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ շփումների, քան դեռ Անկարան չի արել այն, ինչ «պետք է անել նման իրավիճակներում»:

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բարդացել են այն բանից հետո, երբ 2015-ի նոյեմբերի  24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում խոցվեց թուրքական կործանիչի կողմից: