Քրիստոսի հրաշափառ Հարության` Սուրբ Զատկի տոնին ընդառաջ կանաչեղենը անցած տարվա համեմատ այս տարի 150 դրամով թանկացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ կանաչեղենի թանկացմանը զուգահեռ կանաչեղենի փնջերը փոքրացել են:
«Կանաչեղենը խիստ թանակցել է: Մոտավորապես 100 դրամանոց կանաչին դարձել է 250 դրամ, մեկ այլ մեքենայություն էլ են անում, կանաչու փունջը փոքրացնում եւ ավելի թանկ են վաճառում»,-ասաց նա:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Պողոսյանի խոսքով, անցած տարվա համեմատ ձվի էական թանկացում չկա, այն թանկացել է ընդամենը 5-10 դրամ:
«Ձվի տարբեր տեսակներ կան, որ միջինացնում ենք, ստացվում է 5-10 դրամի թանկացում: Այս տարի ձվի եւ կանաչեղենի պակասություն խանութներում չկա, այդ առումով մեր արտադրողները կարողանում են ծավալն ապահովել»,-ասաց նա:





























