Իսրայելի ազգային անվտանգության խորհրդին կից հակահետախուզական բյուրոն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ լքել Թուրքիան ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Այս մասին ասված է Իսրայելի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Փաստաթղթի համաձայն՝ Ստամբուլում ահաբեկչությունը նորից ցույց տվեց, որ Թուրքիայի տուրիստական օբյեկտներում ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից սպառնալիքի բարձր մակարդակ է առկա:

«Ահաբեկիչները շարունակում են հարձակվել Թուրքիայում զբոսաշրջիկների, այդ թվում՝ Իսրայելի քաղաքացիների վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Այսպիսով՝ Իսրայելի իշխանությունները Թուրքիա այցելությունների վտանգավորության մակարդակը բարձրացրել են մինչեւ 2-րդ աստիճանի:

Հիշեցնենք, որ  մարտի 19-ին Ստամբուլում պայթյունից զոհվել էր 4 մարդ, որոնցից երեքը՝ Իսրայելի քաղաքացիներ: