«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Սոնա Մալումյանը մարտի 26-ից հացադուլի մեջ է: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Սոնա Մալումյանը, ըստ Ղլեչյանի, պահանջում է ռեժիմի փոփոխություն:

«Ցանկանում է փակ ռեժիմից բաց ռեժիմով կրել պատիժը»,-ասաց նա: