Եթե գազի գնի իջեցումը նկատելի չափով լինի, անպայման կազդի նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով գազի գնի իջեցման վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը։

«Եթե զգալի չափով լինի գնի իջեցումը, բնականաբար, պետք է ավտոմատ տեղափոխվի էներգահամակարգի վրա։ Բայց եթե մենք մատակարարման կետի չնչին իջեցում ունենանք, այդ չնչին կետը չի կարող ազդել էլեկտրականության արտադրութան վրա»,-ասաց տնտեսագետը։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

«Հայաստանի Հանրապետության համար այդ նվազումը չափազանց կարեւոր կլինի, եկամուտների կտրվածքով մենք ցածր մակարդակ ու լրացուցիչ դժվարություններ ունենք, իսկ իջեցման արդյունքում ծախսերը կփոքրանան, կլինեն ֆինանսական լրացուցիչ ռեսուրսներ, որոնք կուղղվեն անհրաժեշտ տեղերը։ Իջեցումը բոլոր կտրվածքներով դրական է»։,-ընդգծեց Բոստանջյանը:

Նա նաեւ շեշտեց, որ  խոստացված նվազումը պետք է անմիջապես ազդի սպառողի վրա եւ չկրկնվի այն դեպքը, երբ սահմանի  վրա բազի  գնի իջեցում եղավ, սակայն դա սպառողի վրա չազդեց։

«Սահմանին գազի գինը 1000 խմ դիմաց վճարվող 189 դոլարից իջեցվեց 165 դոլարի, բայց սպառողը դրանից օգուտ չստացավ։  Կարեւոր չի Ռուսաստանը որքանով է իջեցնում սակագինը, կարեւորը՝ սպառողը որքանով է դրանից օգտվում։ Այս խնդիրը պետք է լուծվի։ Իսկ եթե գնային տարբերությունը մեծ լինի, բնականաբար, միարժեքորեն կարելի է ենթադրել, որ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում կլինի»,-իր խոսքն ամփոփեց նախկին պատգամավորը:

Նշենք, որ օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում անպայման գազի գինը կնվազի, սակայն դեռ հստաչ չէ, թե որքան: Վարչապետը նշել ր, որ նվազումը կարող է կազմել 15-20 տոկոս: