Ռուսաստանի ՊՆ-ն սակրավորներ կուղարկի Սիրիա՝ Պալմիրա քաղաքի ականազերծման աշխատանքների համար, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին:
«Ռուսաստանի նախագահի որոշման համաձայն՝ ինժեներական զորքերը, մասնավորապես Միջազգային հակականային կենտրոնի ստորաբաժանումները, կիրականացնեն Պալմիրայի ականազերման աշխատանքները»,- ասել է նա:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցի ժամանաի հայտնել էր, որ ՌԴ ՊՆ-ն հրաման է ստացել առավելագույնս աջակցել Սիրիային Պալմիրայի ազատագրված տարածքներն ականազերծելու համար:





























