Հայաստանյան բանկերի փոխանակման կետերում այսօր՝ մարտի 28-ին, դոլարը գնում են միջինը 480 դրամով:

Ըստ Rate.am-ի տվյալներով՝ ամենացածր փոխարժեքը 478 դրամ է, իսկ առավելագույնը՝ 481 դրամ, այն էլ միայն երկու բանկում՝ ԲՏԱ եւ ՊրոԿրեդիտ: Այսօր փոխանակման կետերից դոլար կարելի է գնել ամենացածրը 483,50 դրամով: Մյուս բանկերը դոլարը վաճառում են 484 դրամով:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Եվրոյի առքն առավելագույնը կազմում է 537 դրամ ԲՏԱ բանկում, նվազագույնը՝ 529 դրամ Արարատբանկում: Եվրոն վաճառում են նվազագույնը 541 դրամով, իսկ ամենաբարձրը՝ 547 դրամով:

Ռուբլու առքը միջինը 6,94 դրամ է, ամենաբարձրը այն գնում են 7,03 դրամով, ամենացածրը՝ 6,85-ով: Ռուբլու վաճառքը միջինում 7,25 է, նվազագույնը այն 7,13 է, առավելագույնը՝ 7,40 դրամ: