Լոռու մարզի Դաշտադեմ գյուղի միջնակարգ դպրոցը 6 տարի է՝ շրջանավարտ չի ունեցել:
Դպրոցի տնօրեն Սերգեյ Աղաջանյանն ասում է՝ շրջանավարտ կունենան միայն 2018թ.-ին, եթե, իհարկե, ներկայիս միակ 10-րդ դասարանցին գյուղում ուսումը շարունակելու ցանկություն ունենա:
2013թ.-ից պաշտոնավարող տնօրենի խոսքով՝ դպրոցի աշակերտների թիվն այժմ 12-ն է, որը վերջին տարիներին տատանվել է 11-ից 13-ի սահմանում:
1930-ականներին կառուցված հսկայական երկհարկանի շենքում դասասենյակները չափազանց մեծ են մեկից երեք աշակերտ ունեցող դասարանների համար: Այդ իսկ միևնույն դասարանում դասապրոցես է անցկացվում միանժամանակ երկու-երեք դասարանի համար:
Դպրոցում ուսուցիչների թիվն էլ է գերազանցում աշակերտների թվին: Ներկայումս Դաշտադեմի միջնակարգ դպրոցում դասավանդում է 16 ուսուցիչ: Իսկ տարիներ շարունակ դպրոցում մի շարք առաջարկների թափուր տեղերի համար հայտարարվող մրցույթներն այդպես էլ անմասնակից են մնում:
Վերջին ուսուցիչը մրցույթին մասնակցել ու Դաշտադեմում աշխատելու ցանկություն է հայտնել 2014թ.-ին: Այժմ դպրոցն ունի հայոց լեզու և գրականության, շախմատի, ֆիզիկայի, քիմիայի ու էլի մի շարք առարկաների ուսուցիչների կարիք:






























