Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում կայացել է «Մեդիապոլիգոն-Երեւան 24» միջոցառման հանդիսավոր բացումը:
Նախագծի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունն արտերկրից ժամանած շուրջ 80 մասնակիցներին եւ կազմակերպիչներին տրամադրել է հեռախոսահամարներ, ինչպես նաեւ 4G Wi-Fi երթուղղիչներ՝ ցանցի ներսում անվճար խոսելու եւ համացանցով՝ 3G/4G ցանցերի միջոցով, նյութերի փոխանցումը եւ հեռարձակումն իրականացնելու համար:
Նախագծի մասնակիցներն իրենց պատրաստած տեքստային, ֆոտո եւ տեսանյութերն ուղարկելու են «Մոսկվայի տուն» մշակութային եւ գործարար կենտրոնում տեղակայված՝ նախագծի գլխավոր գրասենյակ, որտեղից էլ դրանք հրապարակվելու են:
Երեւանում «Մեդիապոլիգոն-Երեւան 24» ծրագիրը կազմակերպվել է մոսկովյան «Էկսպերտ» մեդիահոլդինգի՝ «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրի եւ «Արմինֆո» լրատվական գործակալության համագործակցությամբ:
«Մեր ընկերությունը բարձր է գնահատում ուսուցողական, ճանաչողական բնույթ կրող նախաձեռնությունների կազմակերպումը: «Մեդիապոլիգոն-Երեւան 24» նախագծի դեպքում ողջունելի է այն հանգամանքը, որ տարբեր երկրների երիտասարդ լրագրողներ միմյանց հետ շփվելու, միմյանցից սովորելու, աշխարհայացքն ընդլայնելու եւ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կունենան: Լրագրողի մասնագիտությունը պահանջում է կշռադատելու ունակություն եւ իրողությունն անաչառ, ազնիվ եւ արդար մեկնաբանելու վճռականություն: Սրանք մարդկային հատկանիշներ են, որոնք ձեռք են բերվում անըդհատ ինքնազարգացման, ինքնակրթման, սեփական անձը հղկելու արդյունքում: Ուրախ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի հնարավորությունները կծառայեն այս երիտասարդների՝ նախագծի շրջանակում աշխատանքը կազմակերպելու գործին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մեդիապոլիգոն-Երեւան 24»-ը ինովացիոն կրթական ծրագիր է, որի նպատակն է մեկ տանիքի տակ հավաքել լրատվական ոլորտի գործող եւ ապագա մասնագետներին: Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդ լրագրողներին եւ ուսանողներին՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, հմտություններ եւ ծանոթանալու ճանաչված մասնագետների հետ: Միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանելու Ռուսաստանի մի շարք ճանաչված լրագրողներ, հրավիրվելու են Հայաստանի ճանաչված մասնագետներ: Շուրջ մեկ շաբաթ մասնագետները դասընթացներ եւ վարպետության դասեր են անցկացնելու լրատվության, լուսանկարչության եւ տեսանյութերի պատրաստման ոլորտներում: «Մեդիապոլիգոն-Երեւան 24» ծրագրին մասնակցելու են նաեւ երիտասարդ լրագրողներ եւ ուսանողներ՝ Ռուսաստանի մի շարք քաղաքներից:
Հարկ է նշել, որ «Մեդիապոլիգոն-Երեւան 24» ծրագիրը ներառում է նաեւ «Երեւան 24» խորագիրը կրող մի յուրահատուկ միջոցառում, որի ընթացքում 24 ժամ անընդմեջ ծրագրի երիտասարդ մասնակիցները ներկայացնելու են Երեւանի կյանքը՝ առավոտից մինչեւ հաջորդ առավոտ: Մասնակիցներն այցելելու են մայրաքաղաքի տարբեր վայրեր եւ Երեւանի կյանքի մասին նյութեր են պատրաստելու, որոնք 24 ժամվա ընթացքում հրապարակվելու են «Ռուսսկիյ ռեպոռտյոռ» ամսագրի եւ «Արմինֆո» լրատվական գործակալության կայքերում՝ www.24.rusrep.ru / www.arminfo.info հասցեով:
Երեւանն իներորդ քաղաքն է, որտեղ իրականացվում է «Մեդիապոլիգոն» կրթական ծրագիրը. մինչ այդ ծրագիրն անցկացվել է Ռուսաստանի Բելգորոդ, Կալինինգրադ, Նովոսիբիրսկ, Կազան, Եկատերինբուրգ, Ուֆա, Պերմ, Չելյաբինսկ եւ Սամարա քաղաքներում, ինչպես նաեւ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:


































