Մինչեւ հիմա Հայաստանում քանի՞ նախադեպ է գրանցվել, երբ վստահված անձը խանգարել է ընտրական գործընթացին: Այս մասին մարտի 29-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԸՕ նախագծի այն դրույթին, որը թույլ է տալիս ընտրական հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով վստահված անձանց դուրս հանել:
Նրա խոսքով՝ հաճախ են ասում, թե ընդդիմությունը չի կարող ընտրատեղամասերում վստահված անձինք ապահովել: Եվ շատ հանգիստ կարելի է ուղղակի չեզոքացնել վստաված անձին:
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ի պատասխան նշեց. «Մի՞թե մեկ վստահված անձից է կախված ընտրությունների ընթացքը»:





























